Որոնում

Ընկերակցության մասին

Քաղաքացիական կրթության ուսուցիչների ընկերակցություն Հայեցակարգ 

Առաքելությունը

Քաղաքացիական կրթության ուսուցիչների ընկերակցությունը ուսուցիչների մասնագիտական միություն է, որը նպաստում է քաղաքացիական կրթության ուսուցիչների համագործակցությանը և աջակցում նրանց մասնագիտական զարգացմանը:

Նպատակը

Ընկերակցությունը գործունեությունը ծավալում է ընկերակցության անդամների, դպրոցների, կազմակերպությունների, երկրների և տարածաշրջանի մակարդակներում:

Ընկերակցության գործունեության հիմնական ուղղություններն են՝ երաշխավորել քաղաքացիական կրթության ուսուցիչների համագործակցությունը, ստեղծել մեխանիզմներ նրանց աջակցության և մասնագիտական զարգացման համար: Ընկերակցության նպատակներն են.

1. քաղաքացիական կրթության ուսուցիչներին համախմբել մեկ ընդհանուր միջավայրում/ հարթակում ընդհանուր հետաքրքրությունների շուրջ,
2. ստեղծել քաղաքացիական կրթության ուսուցիչների մարզային ցանցեր/ բաժիններ,
3. զարգացնել կազմակերպությունը ժողովրդավարական սկզբունքների հիման վրա,
4. զարգացնել ընկերակցության անդամների կարողությունները և նմանօրինակ այլ կազմակերպությունների հետ փորձի փոխանակում իրականացնել,
5. գնահատել ուսուցիչների կարիքներն ու գերակայությունները և նախագծել համապատասխան գործողություններ/ ծրագրեր,
6. կատարել ընկերակցության գործունեության ներքին և արտաքին մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում փոփոխել նախագծերը,
7. մասնակցել քաղաքացիական կրթության ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացին և համապատասխան ծրագրեր իրականացնել,
8. աջակցել և սատարել քաղաքացիական կրթության ուսուցիչներին կրթական հաստատություններում,
9. հանդես գալ որպես միջնորդ Կրթության և գիտության նախարարության և քաղաքացիական կրթության ուսուցիչների միջև,
10. օժանդակել քաղաքացիական կրթության ոլորտի կայուն զարգացմանը:

Ընկերակցության անելիքները

1. քաղաքացիական կրթությամբ հետաքրքրված անհատների համար բաց տեղեկատվական և շփման դաշտի ստեղծում,
2. գործընկեր կազմակերպությունների հստակեցում,
3. առկա ռեսուրսների օպտիմալացում և համախմբում,
4. ընկերակցության զարգացման ռազմավարության և հետագա գործողությունների պլանի մշակում,
5. միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում,
6. ուսուցիչների միջև համագործակցության խրախուսում ինչպես տեղական, այնպես էլ հանրապետական մակարդակով,
7. լավագույն փորձի բացահայտում, դրա հանրայնացում և գործնական կիրառում,
8. օժանդակություն կրթական էլեկտրոնային և տպագիր ռեսուրսների ստեղծմանը:

Share on Facebook Tweet This Print Send to Friend
Վերջին նորությունները
Achievments and prospects: Summing Up 1, 8 m EURO Project on Civic Education
South Caucasus Youth Parliament Adopting Declaration
On 4-8 February 2013 third gathering...
positions of “South Caucasus Youth Parliament President”
“Democracy starts with you!” is launching...
Training of Teachers of Civic Representation-Armenia
On 29-31 August training of teachers...
Մոռացե՞լ եք Ձեր գաղտնաբառը սեղմեք այստեղ
Մուտք գործել համակարգ