Որոնում

ՀԿԵԽ-ի մասին

Մասնակցող դասարաններից յուրաքանչյուրից մեկական աշակերտ (ընդհանուրը 60 ընտրված ներկայացուցիչ) տարին մեկ անգամ 4 օրով հանդիպում են Վրաստանում` քննարկելու Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի (ՀԿԵԽ) միասնական հռչակագիրը, որն ավելի ուշ Բրյուսելում ներկայացվելու է Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաներին: 
 Նախ աշակերտները ծանոթանում են մյուս դպրոցների ներկայացուցիչների քաղաքական օրակարգին: Յուրաքանչյուր աշակերտ պլենար նիստում ներկայացնում է իր քաղաքական օրակարգը և բաժանում է դրա կարևոր կետերը ներառող համառոտ ամփոփագիրը:

 Այնուհետև նմանատիպ քաղաքական օրակարգ ունեցող պատվիրակները կազմում են ֆրակցիաներ: Կոալիցիա ստեղծելով այլ ֆրակցիաների աշակերտների հետ, նրանք փորձում են գտնել օրակարգի ընդհանուր կետերը: Քվեարկության արդյունքում, որը շատ նման է հարավկովկասյան 3 երկրների խորհրդարանների քվեարկության գործընթացին, ընդունվում է միասնական հռչակագիր:

 Վերջում ՀԿԵԽ-ի պատվիրակներն ընտրում են 15 ներկայացուցիչ (5-ական յուրաքանչյուր երկրից): Նրանք կներկայացնեն ՀԿԵԽ-ի հռչակագիրը Բրյուսելում:

Պատվիրակների դասընկերները տարբեր աղբյուրներից մանրամասնորեն տեղեկանում են ինչպես իրենց ընտրած ներկայացուցչի մասնակցության, այնպես էլ ՀԿԵԽ-ում
որոշումների կայացման գործընթացի մասին: Տեղեկատվության 1-ին աղբյուրը նշանակված լրագրողներ/դիտորդներն են: 2-րդ աղբյուրն է ընտրված ներկայացուցիչների վերջնական զեկույցը: 3-րդ աղբյուրը ՀԿԵԽ-ի հավաքի արձանագրությունն է, որը պատրաստում է ծրագրի աշխատակազմը: Եթե նրանց ընտրված ներկայացուցիչն ընտրվել է ՀԿԵԽ-ի ընտրություններում Բրյուսել մեկնելու համար, նրա դասընկերներն իրավունք ունեն հաստատելու կամ մերժելու թեկնածուի  հետագա մասնակցությունը, գնահատելով՝ արդյոք իրենց պատվիրակը հարգել է, թե ոչ դասարանի կողմից ընդունված քաղաքական օրակարգը: 

Share on Facebook Tweet This Print Send to Friend
Վերջին նորությունները
Achievments and prospects: Summing Up 1, 8 m EURO Project on Civic Education
South Caucasus Youth Parliament Adopting Declaration
On 4-8 February 2013 third gathering...
positions of “South Caucasus Youth Parliament President”
“Democracy starts with you!” is launching...
Training of Teachers of Civic Representation-Armenia
On 29-31 August training of teachers...
Մոռացե՞լ եք Ձեր գաղտնաբառը սեղմեք այստեղ
Մուտք գործել համակարգ