Որոնում

Ծրագրի մասին


Գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, հոլանդական «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամը, Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը, Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցը և Քաղաքական դասընթացների Բաքվի դպրոցը 2009թ. նոյեմբերի 1-ին սկսեցին Եվրոպական միության համաֆինանսավորած «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրը:  

Մեր կարգախոսն  է՝ «Ժողովրդավարությունը միայն գրքերից չես սովորի: Նրանով պետք է ապրել. այն զգալ, կրել, կիրառել»: 

«ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրը կխթանի, որպեսզի Հարավային Կովկասի ազգային փոքրամասնությունների և գյուղական շրջանների երիտասարդները  մասնակցեն քաղաքացիական կյանքին: Այս նպատակին հասնելու համար քաղաքացիական կրթության ժամանակակից մեթոդաբանությունն առաջին հերթին սովորեցնում ենք ուսուցիչներին, որոնք պետք է աշակերտներին ժողովրդավարություն դասավանդեն: Հետո ուսուցիչներին հնարավորություն կտրվի ձեռք բերված գիտելիքները կիրառել աշակերտների հետ անցկացվելիք եռափուլ սիմուլյացիոն խաղերում: Երիտասարդ քաղաքական գործիչները  սիմուլյացիոն խաղերի ժամանակ հանդիպումներ կունենան աշակերտների հետ իբրև քաղաքացիական մասնակցության ավագ դերակատարներ: 


Որոշ մանրամասներ «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի մասին

Ծրագիրը՝

 ունի 1,88 մլն եվրոյի բյուջե, 

 կտևի 3 տարի,

 ընդգրկում է Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը,

 իրականացնում են գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը,       հոլանդական «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամը, Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը, Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցը և Քաղաքական դասընթացների Բաքվի դպրոցը, 

 աշխատակազմը բաղկացած է ծրագրի ղեկավարից և 9 անդամից:



Աշխատանքի կազմակերպման մանրամասներ

60 դպրոցներից ընտրված 180 ուսուցիչները (մասնակից յուրաքանչյուր երկրից 20 դպրոց) կհմտանան աշակերտների քաղաքացիական կրթությունը բարձր չափանիշներով և ժամանակակից մեթոդներով կազմակերպելու գործում: Հատուկ դասընթացներում ուսուցիչները կվարժվեն, թե ինչպես պետք է աշակերտների հետ անցկացնեն սիմուլյացիոն եռափուլ խաղը:  

Ուսուցիչների դերը, իբրև քաղաքացիական ժողովրդավարական արժեքների շուրջ համախմբումը բազմապատկողների, շատ կարևոր է: Ուստի,  մասնակից ուսուցիչներին կառաջարկվի ստեղծել Ուսուցիչների տարածաշրջանային ընկերակցություն: Տարեկան համատեղ դասընթացները և այս կայքէջի միջոցով հաճախակի շփումները մասնակից բոլոր ուսուցիչներին ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում ուղիղ հաղորդակցվելու հնարավորություն կտան: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուսուցիչների միջև գործնական համագործակցությունը կամրապնդվի միացյալ ցանց ստեղծելով. ցանցի միջոցով կփոխանակվեն տարածաշրջանում քաղաքացիական կրթության վերաբերյալ հիմնարար գիտելիքները: 

Մասնակից 60 հանրակրթական դպրոցների 5400 տասնմեկերորդ դասարանցիներ  եռափուլ սիմուլյացիոն խաղերի ընթացքում (ազգային, տարածաշրջանային, ԵՄ մակարդակներ) կսովորեն, թե ինչպես կարելի է քաղաքական գործընթացների ժամանակ հանգիստ ու խաղաղ ձևով հավասարակշռել խմբային շահերը:

Սիմուլյացիոն խաղին մասնակցելիս յուրաքանչյուր դասարան «Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի» (ՀԿԵԽ) մեկ պատվիրակ կընտրի, և կկազմի նրա քաղաքական օրակարգը: ՀԿԵԽ-ի անդամ դառնալով, պատվիրակը պետք է մասնակցի ՀԿԵԽ-ի համատեղ հռչակագրի մշակմանը, ինչը սիմուլյացիոն խաղերի երրորդ փուլում ներկայացվելու է Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաներին: 

Քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի 225 ներկայացուցիչ հատուկ դասընթացներ կանցնեն, որպեսզի մասնակցեն դպրոցականների ուսումնավարժանքին իբրև քաղաքացիական մասնակցության ավագ դերակատարներ: Ամեն տարի կուսակցությունների երիտասարդական թևերի 25 ակտիվիստ յուրաքանչյուր երկրից կմասնակցի կուսակցական ժողովրդավարության դասընթացներին և կսովորի, թե այդ չափանիշներն ինչպես պետք է կիրառել քաղաքական կյանքում:  



Share on Facebook Tweet This Print Send to Friend
Վերջին նորությունները
Achievments and prospects: Summing Up 1, 8 m EURO Project on Civic Education
South Caucasus Youth Parliament Adopting Declaration
On 4-8 February 2013 third gathering...
positions of “South Caucasus Youth Parliament President”
“Democracy starts with you!” is launching...
Training of Teachers of Civic Representation-Armenia
On 29-31 August training of teachers...
Մոռացե՞լ եք Ձեր գաղտնաբառը սեղմեք այստեղ
Մուտք գործել համակարգ